National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2022
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական միջոցառմամբ
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ:

Միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան հյուրեր: ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում նշել է. «Ուրախ եմ, որ այսօր՝ եղբայրական Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, նման հիշարժան միջոցառման եմ ներկա: Ուրախ եմ նաեւ, որ այստեղ է իմ լավ բարեկամ եւ գործընկեր Շալվան: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն հայ-վրացական համատեղ անցած ճանապարհը, պատմական առնչությունները եւ ավանդույթներն ունեն հազարամյակների պատմություն»:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջպետական հարաբերությունների այս երեսուն տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ, սակայն իրականում երկու ժողովուրդների խոսուն եւ հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է եւ անչափելի:

Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Շնորհավորելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ` նա նշել է, որ այդ 30 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը երկու ժողովուրդների կապերն ավելի են սերտացրել, դիվանագիտական հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա են դրվել:

Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձել է երկու ժողովուրդների սերտ կապերին եւ միջպետական դինամիկ զարգացող հարաբերություններին:

Միջոցառմանը հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am